Վերին Լարս տանող ճանապարհին արգելված է երթևեկությունը
Վերին Լարս տանող ճանապարհին արգելված է երթևեկությունը

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով կա ձնահյուսի վտանգ: Նշված հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Ինչպես հայտարարում են Ավտոճանապարհային վարչությունում, ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: