Վերականգնվել է երթևեկությունը Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին
Վերականգնվել է երթևեկությունը Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, իրականացրած մաքրման աշխատանքների շնորհիվ, վերականգնվել է երթևեկությունը Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածին:

Գերատեսչության տվյալներով, ձյան և մերկասառույցի պատճառով, սահմանափակումներ են գործում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի համար:

Դրա հետ մեկտեղ, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվում է միակողմանի ռեժիմով:

Երթևեկությունը իրականացվում է պարեկային ոստիկանության վերահսկման տակ: