Վերադառնում ենք խորհրդարան, եկել ենք, որ գործ անենք. Ռոման Գոցիրիձե
Վերադառնում ենք խորհրդարան, եկել ենք, որ գործ անենք. Ռոման Գոցիրիձե

Մենք վերադառնում ենք խորհրդարան: Եկել ենք գործ անելու: Մենք եկել ենք աշխատելու, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ, Ռոման Գոցիրիձեն:

Նրա խոսքով, իրենք պետք է ընդունեն այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը:

«Մենք պետք է ընդունենք բոլոր այն օրենքները, որոնք կնպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը: Բոյկոտը ունեցավ իր հետևանքները, քանի որ այս բոյկոտից հետո է, որ բարձրաձայնվում են այն հարցերը, որոնք մենք արդեն քննարկում ենք խորհրդարանում, այդ թվում կլինեն սահմանադրական փոփոխությունները, ընտրական օրենսդրությունը կամ, որ ամենակարևորն է, քաղբանտարկյալների ազատ արձակումը: Հիմա մենք անցնում ենք մեկ այլ փուլի, բոյկոտը խաղաց իր դերը և սպառեց իրեն: Այսօր մենք խորհրդարանում ենք, սկսած աշխատանքն ավարտին հասցնելու, երկրում կեղծված ընտրություններ թույլ չտալու, այս ձախողված իշխանություներին կառավարելուց  հեռացնելու համար: Հակառակ դեպքում երկիրը ոչ մի հեռանկար չի ունենա», – ասել է Ռոման Գոցիրիձեն:

«Ազգային շարժման» անդամները քիչ առաջ ժամանել են խորհրդարան: