Վենետիկում կրկին ջրհեղեղ է
Վենետիկում կրկին ջրհեղեղ է

Վենետիկում կրկին ջրհեղեղ է: Քաղաքում ալիքների բարձրությունը գերազանցել է 1.4 մետրը: Կրին ջրի տակ է անցել Վենետիկի Սուրբ Մարկոսի հայտնի տաճարը:

Վենետիկում մասշտաբային ջրհեղեղ է ընթացիկ տարվա նոյեմբերից, երբ ջրի մակարդակը գերազանցել է 1.8 մետրը: Վերջին 50 տարում Իտալիայի այս քաղաքում նման մասշտաբի ջրհեղեղ չի եղել:

Աղետից հասցված վնասը գերազանցել է մեկ միլիարդ եվրոն: Հյուրանոցներում ամրագրումները կրճատվել են 45 տոկոսով: Ամեն տարի Վենետիկ է այցելում 22 միլիոն զբոսաշրջիկ:

Թողնել մեկնաբանություն