Վենեսուելայում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Վենեսուելայում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Վենեսուելայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ,- այս մասին տեղեկություն է տարածում արտասահմանյան մամուլը:

Associated Press-ի տեղեկությամբ, երկրաշարժի պատճառով, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում շենքերից տարհանել են մարդկանց:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի տարածվում: