Վենեսուելայում մայիսի մեկին նախատեսվում է երթ Նիկոլաս Մադուրոյի դեմ
Վենեսուելայում մայիսի մեկին նախատեսվում է երթ Նիկոլաս Մադուրոյի դեմ

Խուան Գուաիդոն վենեսուելացի ժողովրդին կոչ է անում երկրի պատմության մեջ անցկացնել ամենամասշտաբային երթը: Կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ Վենեսուելայի ժամանակավոր նախագահը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոյի դեմ մայիսի մեկին անցկացվելու է մասշտաբային ցույց: Խուան Գուաիդոն խոսքով ելույթ ունենալիս նշել է, որ այս ցույցի միջոցով Նիկոլաս Մադուրոյի դիկտատուրան կավարտվի:

Վենեսուելայում արդեն մի քանի ամիս է պայքարում են ծանր քաղաքական և սոցիալական ճգնաժամի հետ: Նիկոլաս Մադուրոյի կողմից նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո երկրում սկսվել էին մասշտաբային հանրահավաքներ: Շուտով, նրա ընդդիմախոս Խուան Գուաիդոն իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ, որին ճանաչել է միջազգային հանրության մեծ մասը, այդ թվում նաև Վրաստանը: