Վենեսուելայում այս ամիս արդեն չորրորդ անգամ անջատել են էլեկտրաէներգիան
Վենեսուելայում այս ամիս արդեն չորրորդ անգամ անջատել են էլեկտրաէներգիան

Վենեսուելայում մարտին արդեն չորրորդ անգամ անջատել են էլեկտրաէներգիան: Էլեկտրաէներգիան չի մատակարարվում Վենեսուելայի համարյա բոլոր շրջաններում:

Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ ողջ Վենեսուելան մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Իշխանություններում հայտարարում են, որ լույսի անջատումը սաբոտաժ է, որը կազմակերպել է ԱՄՆ-ն: Իսկ օպոնենտները հայտարարում են, որ էներգետիկական ճգնաժամը կառավարությունում գոյություն ունեցող կոռուպցիայի արդյունքն է:

Զուգահեռաբար Կարակասում տեղի է ունենում Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ցույց: