Վենեսուելայի սահմանին զինվորականների և ընդիմության կողմնակիցների միջև բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 2 մարդ
Վենեսուելայի սահմանին զինվորականների և ընդիմության կողմնակիցների միջև բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 2 մարդ
ვენესუელის საზღვარზე სამხედროებსა და ოპოზიციის მომხრეებს შორის შეტაკებისას სულ მცირე ორი ადამიანი დაიღუპა

Առնվազն երկու մարդ սպանվել Վենեսուելայի սահմանամերձ շրջաններում իշխանությունների և ընդդիմության կողմնակիցների միջև բախումների հետևանքով: Կան նաև վիրավորներ: Դիմակայությունը տեղի է ունեցել Վենեսուելա-Կոլումբիա և Վենեսուելա-Բրազիլիա սահմանին: Վենեսուելայի բանակը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ:

Բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, ինչ ցուցարարները Կոլումբիա անցնելու համար  փորձել են ճեղքել զորքերի շղթան, որոնք Նիկոլաս Մադուրոյի հրամանով փակել էին սահմանը: Մինչ այդ, Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն մեկնել էր Կոլումբիա, որտեղից փորձում էր իր կողմնակիցների հետ միասին Վենեսուելա տեղափոխել մարդասիրական օգնություն: Երկուշաբթի օրը Գուայդոն Բոգոտայում հանդիպելու է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ:

Դրանից հետո Նոկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական կապերը Կոլումբիայի հետ:

Թողնել մեկնաբանություն