Վենեսուելայի նիշխանությունները սկսել են երկրի պատմությունում  ամենախոշոր զորավարժությունները
Վենեսուելայի նիշխանությունները սկսել են երկրի պատմությունում  ամենախոշոր զորավարժությունները

Վենեսուելայի նիշխանությունները սկսել են երկրի պատմությունում  ամենախոշոր զորավարժությունները: Դրանց մեկնարկից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի նմուշներիհետ։

Մադուրոն խոսքով ելույթի ժամանակ զրուցել է բանակի մոդեռնիզացիայի և ժամանակակից սպառազինություն գնելու անհրաժեշտության մասին: Զորավարժությունների ժամանակ զինծառայողները մշակել են Վենեսուելայի տարածքում այլ երկրի ներխուժման և պատասխան գործողությունների սցենարը:

Վենեսուելայում զորավարժությունները շարունակվելու են մինչև փետրվարի 15-ը: Վարժանքները նվիրվել են Անագոստուրայի կոնգրեսի 200-ամյակին: 1819 թվականին, Անագոստուրա քաղաքում Վենեսուելան հռչակել է իր անկախությունը:

Փետրվարի 3-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական գործողությունների տարբերակը: