Վենեսուելայի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է Դոնալդ Թրամփի հետ զրուցել ցանկացած հարցով
Վենեսուելայի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է Դոնալդ Թրամփի հետ զրուցել ցանկացած հարցով

Վենեսուելայի նախագահը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ցանկություն է հայտնում: Այս մասին հայտարարել է Նիկոլաս Մադուրոն՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին խոսքով ելույթ ունենալիս: Նրա խոսքով, համաձայն է ԱՄՆ-ի նախագահի հետ խոսել ցանկացած հարցով:

Վենեսուելայի առաջնորդի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել նաև անձամբ Դոնալդ Թրամփը:

«Չնայած տարակարծության, ցանկանում եմ ձեռք մեկնել ԱՄՆ-ի նախագահին և բանակցենք երկկողմ հարաբերություններում առկա տարբերության և մեր տարածաշրջանի հարցերի շուրջ»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը:

Նիկոլաս Մադուրոյի խոսքով, Վենեսուելան պատրաստ է ԱՄՆ-ի վարել համեստ, բաց և անկեղծ բանակցություններ: