Վենեսուելայի ընդիմության անդամները հանդիպել են երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ
Վենեսուելայի ընդիմության անդամները հանդիպել են երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ

Վենեսուելայի ընդիմության անդամները հանդիպել են երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը գաղտնիացված էր:

Լրատվությունն այս մասին տարածել է »ռոյտերը»:

Ընդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որը մի քանի օր առաջ իրեն հայտարարել է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարող, ասում է, որ զինված ուժերի աջակցությունը շատ կարևոր է:

«Իշանության փոխանցումը պահանջում է զինված ուժերի աջակցություն: Անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ ունեցել ենք գաղտնի հանդիպում»,-հայտարարել է Գուաիդոն «Նյու Յորք Թայմսի» հետ զրուցելիս: