Վազիանիում կայացել է «Արժանի գործընկեր 2020» բազմազգ զորավարժության փակման արարողությունը
Վազիանիում կայացել է «Արժանի գործընկեր 2020» բազմազգ զորավարժության փակման արարողությունը

Վազիանիի 11-րդ հրաձգարանում կայացել է «Արժանի գործընկեր 2020» բազմազգ զորավարժության փակման արարողությունը:

«Ուժը գործընկերության մեջ է» – սա էր «Արժանի գործընկեր 2020»-ի գլխավոր ուղերձը: Փակման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահը, խորհրդարանի նախագահը և Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը և ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները:

Նախքան փակման արարողությունը կայացել է ցուցադրական զորավարժություն՝ «Օկասուսի վահանը» վերտառությամբ:

Այս տարի բազմազգ զորավարժությանը Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ 4 երկրների՝ ԱՄՆ-ի Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Լեհաստանի հետ: