Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոմոբիլային ճանապարհին առատ ձյան պատճառով գործում են սահմանափակումներ
Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոմոբիլային ճանապարհին առատ ձյան պատճառով գործում են սահմանափակումներ

Գոմբորի լեռնանցքում առատ ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է երթևեկությունը՝ Վերոնա-Շուամթա ճանապարհի շինարարական հատվածում: Երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողություն և ձմեռային անվադողեր ունեցող  տրանսպորտային միջոցների համար:

Թելավիի ճանապարհային ծառայության ներկայացուցիչ,  Թամազ Աբդուլաշվիլիի լրատվությամբ, իրականացվում են ճանապարհի մաքրման գործողություններ, ինչպես նաև սփռվում է տեխնիկական աղ:

«Մենք այժմ գործի ենք դրել նաև տեխնիկան, որի օգնությամբ մաքրում ենք ճանապարհները»,- ասել է Աբդուլաշվիլին:

Երթևեկությունը կարգավորվում է պարեկային ոստիկանության կողմից:

Թողնել մեկնաբանություն