Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոմոբիլային ճանապարհի վրա ավտոտրանսպորտի տեղաշարժը մասնակիորեն սահմանափակվել է
Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոմոբիլային ճանապարհի վրա ավտոտրանսպորտի տեղաշարժը մասնակիորեն սահմանափակվել է

Բարդ օդերևույթաբանական պայմանների պատճառով, Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոմոբիլային ճանապարհի վրա ավտոտրանսպորտի տեղաշարժը մասնակիորեն սահմանափակվել է: Լրատվությունն այս մասին տարածում է պարեկային ոստիկանության դեպարտամենտը:

«Մեկ հաղորդող կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի համար երթևեկել թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով, կամ էլ հակասայթակող շղթաների օգտագործմամբ: Երկու և ավել կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի համար երթևեկել թույլատրվում է միայն ձմեռային սեզոնի համար հատկացված անվադողերով:

Ճանապարհի այս հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը»,-հայտարարում են պարեկային ոստիկանությունում:

Նրանց փոխանցմամբ, Գոմբորիի լեռնանցքում երթևեկությունը իրականացվում է պարեկային ոստիկանության վերահսկողությամբ: