Վաժա Սիրաձե. Մի քանի ժամ տևած բանակցությունների և հատուկ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում, Ծերեթելիի պողոտայում հատուկ գործողությունն ավարտվեց հաջողությամբ
Վաժա Սիրաձե. Մի քանի ժամ տևած բանակցությունների և հատուկ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում, Ծերեթելիի պողոտայում հատուկ գործողությունն ավարտվեց հաջողությամբ

Միջոցառումն ավարտվել է հաջողությամբ, մի քանի ժամ տևած բանակցությունների և հատուկ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում, բոլոր պատանդներն անվնասազատ արձակվեցի և զինված հարձակվողը ձերբակալվեց,- այս մասին հայտարարել է պարեկային ոստիկանության ղեկավար Վաժա Սիրաձեն:

Ինչպես նշել է Սիրաձեն, այս պահի դրությամբ ընթանում են քննչական գործողություններ:

«Ինչ երաբերում է պահանջներին, բոլորին քաջ հայտնի է, տարածվեց լրատվամիջոցներով և համապատասխանաբար, լրացուցիչ մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- հայտարարել է Վաժա Սիրաձեն:

Հիշեցնենք, Թբիլիսիում, ժամը 16:00-ին Ծերեթելու պողոտայում գտնվող «MBC» միկրոֆինանսական ընկերության մասնաճյուղ էր ներխուժել զինված անձ և 11 պատանդ վերցրել:

Տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ապօրինի զենք գնելու, պահելու և կրելու հոդվածով: