Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամները և նրա աջակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում
Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամները և նրա աջակիցները հավաքվում են Հանրապետության հրապարակում

Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը կողմից ձերբակալված բժիշկ, Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամները և նրա աջակիցները հավաքվում են առաջին հանրապետության հրապարակում։

Նրանք մեքենաներով շարժվելու են դեպի բռնազավթած գիծ, որտեղ անց են կացնելու ցույց։

Ինչպես հայտարարել է նրա դուստրը, Իրինա Գափրինդաշվիլին, ցույցը լինելու է լուռ, միայն ընտանիքի անդամները կանեն փոքր հայտարարություն։

Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին արդեն մեկ ամսից ավել է գտնվում է Ցխինվալի մեկուսարանում։ Նրան ձերբակալել են նոյեմբերի 9 ֊ին։

Բռնազավթիչները բժշկին մեղադրում են այսպես կոչված սահմանը հատելու մեջ։ Անձամբ Վաժա Գափրինդաշվիլին հայտարարում է, որ Վրաստանի տարածքում այլ սահմաններ չի ճանաչում և չի ընդունում մեղքը։

Բռնազավթված Ցխինվալում դեկտեմբերի 13֊ին տեղի է ունեցել այսպես կոչված դատարանի հերթական նիստը, որի ժամանակ բռնազավթիչ ռեժիմը Վաժա Գափրինդաշվիլին թողել է բանտարկությունում։