Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքը դիմում է դիվանագիտական առաքելություններին - Հուսով ենք ձեր ջանքերը նախկինի նման կլինեն արդյունավետ
Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքը դիմում է դիվանագիտական առաքելություններին - Հուսով ենք ձեր ջանքերը նախկինի նման կլինեն արդյունավետ

Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված բժիշկ, Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքը դիմում է Վրաստանում գործող բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչություններին:

Հայտարարության մեջ, որը տարածել է բժշկի ընտանիքը, շնորհակալություն են հայտնում դիվանագիտական ​​առաքելություններին Վաժա Գափրինդաշվիլիին ձերբակալելու պահից իրենց աջակցության համար:

Գափրինդաշվիլիի ընտանիքը նամակում գրում է նաև բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանի որոշման մասին, որի համաձայն այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեղադրանքով Վաժա Գափրինդաշվիլին դատապարտվել է մեկ տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

«Չնայած բազմաթիվ փորձերին, դեկտեմբերի 20-ին Վաժա Գափրինդաշվիլիին դատապարտեցին հորինված մեղադրանքով, ինչը մեր ընտանիքի համար կործարանարար էր: Բժիշկը պետք է մեկ տարի և ինն ամիս մնա բանտում:

Հետևաբար, այս դատավճիռը ցնցող է ոչ միայն ընտանիքի, այլև վրաց ժողովրդի համար, պետության համար, նրան  սպասող հիվանդների, աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու համար, որի համար մարդու իրավունքները կարևոր նշանակություն ունեն:

Մենք գիտենք, որ այս զգացմունքը կրում ենք միասին և չպետք է թուլանանք: Այժմ գործելու ժամանակն է: Ցանկանում ենք շնորհավորել ձեր Սուրբ Ծնունդը և Ամանորը: Ցանկանալ ձեզ առողջություն և երջանկություն ազատ միջավայրում: Ցանկանում ենք այն, ինչ այժմ չունի Վաժա բժիշկը, ով հնարավոր է նոր տարին դիմավորի ցուրտ և սառը բանտախցում:

Հուսով ենք, որ չնայած տոնական օրերին, ձեր ջանքերը կլինեն արդյունավետ»,- ասում է Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի ուղերձում:

Հիշեցնենք, դեկտեմբերի 20-ին բռնազավթված Ցխինվալի ռեժիմը Վազժա Գափրինդաշվիլիին դատապարտել է մեկ տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Թողնել մեկնաբանություն