Վախտանգ Գոմելաուրին Տոիվո Կլաարի հետ զրուցել է Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին
Վախտանգ Գոմելաուրին Տոիվո Կլաարի հետ զրուցել է Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի մասին

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարին:

Նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը զրուցել են բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակի և այդ տեսանկյունից արևմտյան գործընկերների ակտիվ աջակցության նշանակության մասին:

Ներքին գործերի նախարարն առանձնապես ընդգծել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ օկուպացված տարածքներում անվտանգության և մարդասիրական առումով տիրող իրավիճակը:

Վախտանգ Գոմելաուրին ընդգծել է նաև օկուպացնող ուժերի կողմից տեղի բնակչության համար օկուպացնող գոտու ազատ տեղաշարժի անօրեն սահմանափակման խնդիրը:

Թողնել մեկնաբանություն