Վախտանգ Գոմելաուրին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Վրաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Կրիստիան Ուրսեսի հետ
Վախտանգ Գոմելաուրին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Վրաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Կրիստիան Ուրսեսի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Կրիստիան Ուրսեսի հետ, ով ավարտում է իր հնգամյա գործունեությունը Վրաստանում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, Վախտանգ Գոմելաուրին Կրիստիան Ուրսեսին շնորհակալություն է հայտնել Վրաստանում վարած արդյունավետ գործունեության, երկրի ժողովրդավար զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման և Եվրոպայի խորհրդի և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև արգասաբեր համագործակցության համար:

«Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի օգնությամբ ներքին գործերի նախարարությունը հզորացավ բազմաթիվ կարևոր ուղղություններով – խտրականության և ատելությամբ մոտիվացված հանցանքի, կիբերհանցանքի, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքար և այլն»,- նշում են ՆԳՆ-ում:

Թողնել մեկնաբանություն