Վախտանգ Գոմելաուրին գտնվում է Զուգդիդում
Վախտանգ Գոմելաուրին գտնվում է Զուգդիդում

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին գտնվում է Զուգդիդիի քաղաքապետարանում:

Նախարարը հանդիպում է տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, Զուգդիդիի քաղաքապետ Մալխազ Թորիային, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում պետական լիազորի պաշտոնակատար Մալխազ Թորիային, հանդիպմանը մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Քաղաքապետարանի դիմաց կենտրոնացված է ռազմական տեխնիկան: Բացի այդ, իրավապահները գտնվում են «Սաքարթվելոս բանկի» շենքի պարագծում և անցկացվում է ոստիկանական միջոցառում:

Զուգդիդիում զինված անձը ներխուժել է «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղ և պատանդներ վերցրել: Ներկայումս զինված անձը պահում է 19 պատանդի: Իրավապահ մարմինների օգնությամբ պատանդների մի մասը լքել է բանկի մասնաճյուղը: