Վախտանգ Գոմելաուրի. Նախատեսում ենք ստեղծել բջջային հավելված, որի շնորհիվ քաղաքացին հնարավորություն կունենա պարեկային ոստիկանությանը տեղեկություն փոխանցել ճանապարհային երթևեկության կարգի խախտման փաստերի մասին
Վախտանգ Գոմելաուրի. Նախատեսում ենք ստեղծել բջջային հավելված, որի շնորհիվ քաղաքացին հնարավորություն կունենա պարեկային ոստիկանությանը տեղեկություն փոխանցել ճանապարհային երթևեկության կարգի խախտման փաստերի մասին

Նախատեսում ենք ավելացնել պարեկային անձնակազմի քանակը,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին խորհրդարանում, կոմիտեների միավորված նիստին:

Ինչպես նշել է Վախտան Գոմելաուրին, նախատեսվում է էքսպրես-սպասարկման բջջային կենտրոններ գործարկել այնպիսի շրջաններում, որտեղ սահմանափակ է պարեկային ոստիկանության ծառայության հասանելիությունը:

«Պարեկային ոստիկանության հետագա զարգացումը մեր առաջնահերթությունն է: Նախատեսում ենք նաև ավելացնել պարեկային ոստիկանության անձնակազմի քանակը, որպեսզի պարեկային ոստիկանության գործունեության արդյունավետ տարածման արեալը մեծանա: Նշվածը կնպաստի պարեկային ոստիկանության գործառույթների հզորացմանը ինչպես արձագանքման, այնպես էլ՝ կանխարգելիչ աշխատանքի առումով: Պարեկային ոստիկանության ծառայությունների զարգացման նպատակով էքսպրես-սպասարկման բջջային կենտրոններ կգործարկենք այնպիսի շրջաններում, որտեղ սահմանափակ է պարեկային ոստիկանության ծառայության հասանելիությունը: ճանապարհային կարգի վարչարարությունը բարելավելու նպատակով նախատեսում ենք ստեղծել բջջային հավելված, որի միջոցով ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա գրանցել և պարեկային ոստիկանությանը տեղեկացնել իր կողմից բացահայտված ճանապարհային երթևեկության սահմանաված կարգի խախտման դեպքերը,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:

Վախտանգ Գոմելաուրիին չորս կոմիտեների միավորված նիստին լսում են կառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շրջանակներում:

«Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» անդամները ներկա չեն կոմիտեի լսումներին: