Վասիլ Մաղլափերիձե. «Հեռուստադպրոց» կրթական նախագծի վերաբերյալ «Հեռարձակողի մասին» օրենքում փոփոխությունը պարտադիր է, որպեսզի ալիքն ունենա կրթության նախարարության հետ աշխատելու և համագործակցելու իրավունք
Վասիլ Մաղլափերիձե. «Հեռուստադպրոց» կրթական նախագծի վերաբերյալ «Հեռարձակողի մասին» օրենքում փոփոխությունը պարտադիր է, որպեսզի ալիքն ունենա կրթության նախարարության հետ աշխատելու և համագործակցելու իրավունք

«Հեռուստադպրոց» կրթական նախագծի վերաբերյալ «Հեռարձակողի մասին» օրենքում փոփոխությունը պարտադիր է, որպեսզի ալիքն ունենա կրթության նախարարության հետ աշխատելու և համագործակցելու իրավունք,- այս մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:

Վասիլ Մաղլափերիձեի խոսքով, օրենսդրական փոփոխությունը կապված չէ կոմերցիայի հետ, փոփոխությունը պարտադիր է մշակույթի և կրթության ոլորտի համար, որը վերաբերում է ապագա սերնդի դաստիարակությանը:

«Հեռուստադպրոցը» շատ յուրահատուկ նախագիծ է: Այս գաղափարը աշնանը կշարունակվի առավել հետաքրքիր ձևաչափով: Դրա համար անհրաժեշտ է այս փոփոխությունը, որպեսզի ալիքն ունենա նախարարության հետ աշխատելու և համագործակցելու իրավունք:: Դա կապված չէ ոչ կոմերցիայի, ոչ էլ՝ ֆինանսների փոփոխությն հետ»,- հայտարարել է Մաղլափերիձեն:

«Հեռուստադպրոց» կրթական նախագծի վերաբերյալ «Հեռարձակման մասին» օրենքում կմտցվեն փոփոխություններ: Օրինագծում նշված է, որ փոփոխությունը մտցվում է օրենքի այն նորմում, որն արգելում է վարչական մարմնի, քաղաքական կուսակցության, պաշտոնատար անձի և հանրային ծառայողի կողմից հեռարձակողի ֆինանսավորումը: Օրենքին ավելանում է լրացուցիչ բացառություն և այդ արգելքը չի տարածվի կրթական և մշակութային բնույթի ծրագրերի վրա:

Թողնել մեկնաբանություն