Վասիլ Մաղլափերիձե. Հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադան անչափ կարևոր նախագիծ է, շատ ավելի կարևոր, քան կարող է առաջին հայացքից թվալ
Վասիլ Մաղլափերիձե. Հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադան անչափ կարևոր նախագիծ է, շատ ավելի կարևոր, քան կարող է առաջին հայացքից թվալ

Ոչ վրացալեզու բնակչության թվում վրաց լեզվի չիմացությունը կարևորագույն մարտահրավեր է, որն այսօր ծառացած է մեր երկրի առջև, մենք փորձում ենք գտնել ուղիներ և ցանկանում ենք, որպեսզի այս խնդիրը տեսնեն նաև այլք,- այս մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադայի բացմանը:

«Սա անչափ կարևոր նախագիծ է, շատ ավելի կարևոր, քան կարող է առաջին հայացքից թվալ: Մի կողմից, սա վրաց լեզվի ուսուցման խրախուսում է, մյուս կողմից՝ որոշակի ուսումնասիրություն, թե ինչպես է վրաց լեզվի իմացության և ուսուցանման հարցը բարձրացված ոչ վրացալեզու բնակչության թվում»,- նշել է Վասիլ Մաղլափերիձեն:

Նրա խոսքով, Վրաստանի Առաջին ալիքն սկսել է մոտենալ վրաց լեզվի իմացության մարտահրավերին, փնտրել ուղիներ և այդ խնդիրը ցույց տալ ուրիշներին:

Այսօրվանից Վրաստանի առաջին ալիքով սկսվել է հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա: Օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Մոտ 200 մասնակից արդեն հայտնել է մասնակցության ցանկություն, որից ընտրվել է մի քանի հայտ: Ծրագրի նպատակը վրացերենի ժողովրդականացումն է այն շրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները:

«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծն է, որի նպատակն է ժողովրդականացնել վրաց լեզուն: Նախագծի շրջանակներում նախատեսվում են մի շարք ակտիվություններ: Նախագծի մասերից մեկը լինելու է ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադան: Այս տարի նախագիծը իրականացվում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ: Այս տարի օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների յոթերորդ դասարանի աշակերտները: Նախագծի մասնակիցներին կփոխանցվեն հատուկ հավաստագիր: Իսկ երեք հաղթողներին կփոխանցվեն նվերներ: Կպարգևատրվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի  և գրականության ուսուցիչները:

Նախագծի «Մեր վրաց լեզուն» ֆեյսբուքյան էջում պարբերաբար կանցկացվեն վիկտորինաներ: Հարցին ճիշտ պատասխանելու դեպքում ոչ վրացալեզու դպրոցների աշակերտները կշահեն խրախուսական նվերներ:

Միևնույն ժամանակ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի առաջին ալիք – կրթություն ալիքի եթերում, «Հեռուստադպրոց» նախագծի շրջանակներում ընթանում են վրաց լեզվի դասընթացներ՝ ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների աշակերտների համար: