Վասիլ Մաղլափերիձե. Անզոր Էրքոմաիշվիլին Վրաստանի ոսկե գանձարանն է, Վրաստանի Առաջին ալիքն սկսել է թվայնացնել նրա հաղորդումները և կտեղադրի «1tv.ge» կայքէջում
Վասիլ Մաղլափերիձե. Անզոր Էրքոմաիշվիլին Վրաստանի ոսկե գանձարանն է, Վրաստանի Առաջին ալիքն սկսել է թվայնացնել նրա հաղորդումները և կտեղադրի «1tv.ge» կայքէջում

Վրաստանի Առաջին ալիքն սկսել է թվայնացնել Անզոր Էրքոմաիշվիլու հրաշալի հաղորդումները, որոնցից յուրաքանչյուրն ուղեցույց է,- այս մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:

«Պարոն Անզորը Վրաստանի ոսկե գանձարանն է: Այս մարդն իր վաստակով, տաղանդով և ստեղծագործությամբ Վրաստանի մասին հոգածության նմուշ է: Այս մարդիկ էին ստեղծում Վրաստանը: Մենք հեռուստատեսության արխիվից թվայնացնում ենք հաղորդումները և կհրապարակենք 1tv.ge կայքէջում»,- նշել է Վասիլ Մաղլափերիձեն:

Հանրահայտ երգիչ, երգչախմբի ղեկավար, «Ռուսթավի» և «Մարթվե» համույթների հիմնադիր Անզոր Էրքոմաիշվիլին նշում է 80-ամյա հոբելյանը:

Թողնել մեկնաբանություն