Վաշինգտոնում և Վիրջինիայում հայտնաբերել են վեց կասկածելիի տոպրակ, որը պարունակում էր պայթուցիկ սարքեր
Վաշինգտոնում և Վիրջինիայում հայտնաբերել են վեց կասկածելիի տոպրակ, որը պարունակում էր պայթուցիկ սարքեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային հետաքննությունների բյուրոի գործակալները, Վաշինգտոնում և Վիրջինիայում հայտնաբերել են վեց կասկածելիի տոպրակ, որը պարունակում էր պայթուցիկ սարքեր,-լրատվությունն այս մասին տարածել է NBC հեռուստաալիքը:

Մամուլի տեղեկություններով, տոպրակները ուղարկվել են փորձաքննության:

Առաջին փաթեթը բյուրոյի գործակալները հայտնաբերել են երեկ Վաշինգտոնում, պաշտպանության պետական համալսարանում:

Մնացած փաթեթները, որոնց մեջ տեղադրված էին պայթուցիկ նյութեր, հայտնաբերել են Վիրջինիայի նահանգի, Լենգլի քաղաքում կենտրոնական հետախուզական գործակալության տարածքում, ազգային աշխարհաքաղաքական ինստիտուտի մոտակայքում և քաղաքում գտնվող համալսարանների տարածքում: