Վաշինգտոնում ընթացող ցույցին ընդհարում է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև
Վաշինգտոնում ընթացող ցույցին ընդհարում է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև

Վաշինգտոնում ընթացող ցույցին ընդհարում է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ֆոքս նյուսը»:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվել է առնվազն վեց ցուցարար:

Առերեսման ժամանակ տուժել է մեկ ոստիկան:

Վաշինգտոնում հավաքված ցուցարարները չեն ճանաչում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները, որի համաձայն հաղթել է Ջո Բայդենը: Թրամփի կողմնակիցները պնդում են, որ ընտրությունները կեղծվել են:

Թողնել մեկնաբանություն