«Վաշինգտոն Թայմս». Վրաստանի զգույշ և հաջողակ մոտեցումը կապված համաճարակի հետ  կարող է երկիրը դարձնել ավելի գրավիչ
«Վաշինգտոն Թայմս». Վրաստանի զգույշ և հաջողակ մոտեցումը կապված համաճարակի հետ  կարող է երկիրը դարձնել ավելի գրավիչ

«Կորոնավիրուսի դեմ հաջողության պատմություն. Վրաստան» – այսպիսի վերնագրով հոդված է հրապարակվել է «Վաշինգտոն Թայմզը»:

Հոդվածի  համաձայն, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլի բացատրում է, թե ինչպես է Վրաստանին հաջողվել «Կորոնավիրուսի» դեմ պայքարել:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատճառով տիրող ծանր իրավիճակի պայմաններում, ԶԼՄ-ների ուշադրությունից դուրս է մնացել, որ կան հաջողված պատմություններ «Կովիդ -19» -ի դեմ պայքարում և ամենատպավորիչներից մեկը Վրաստանի օրինակ է:

Հեղինակը գրում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարևան Վրաստանում, որի բնակչությունի 3,75 միլիոն է կազմում, կորոնավիրուսից ընդամենը հինգ մարդ է մահացել:

Լրագրողի խոսքով, իր հետ զրույցում Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին դա բացատրել է: Հարցին, թե ինչ է արվել Վրաստանում, աշխարհի շատ այլ երկրներ համեմատ, Մայա Ցքիտիշվիլին պատասխանել է, որ կա մի քանի տարբերություն:

Ըստ նրա, հասարակության հետ շփվելիս կառավարությունը շատ ուշադրիր էր: Հստակ գործում էր այն տարածքներում, որտեղ տարածվել էր Կորոնավիրուսը: Ինչպես հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին, գործընթացի ամենակարևոր մասը կայանում է նրանում, որ Վրաստանի բնակչությունը գործում է միասին:

Հոդվածի հեղինակը գրում է, որ վրաց ժողովուրդը  ավելի պատրաստ է հաղթահարել անսպասելի մարտահրավերները և լսել կառավարությանը, քան շատ այլ երկրների բնակչությունը: Հրապարակման համաձայն, վրացիների վերջին երկու սերունդներն անցել են բազմաթիվ կոնֆլիկտներ և բարդություններ ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Հոդվածի համաձայն, չնայած նրան, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորել է Լուգարի կենտրոնի կառուցումը 150 միլիոն դոլարով, օբյեկտը պատկանում Վրաստանին է և գործում է Վրաստանի կառավարության կողմից:

Ըստ Washington Times- ի, փոխվարչապետը հպարտ է իր թիմով:

Նաև ասվում է, որ Վրաստանը, հնարավոր է, ավելի շատ հաջողությունների է հասել առողջապահության ուղղությամբ, քան շատ այլ երկրներ, բայց դեռ զգուշանում է տնտեսությունը բացելուց:

«Մեր հիմնական նպատակը մեր ժողովրդի առողջության մասին հոգալն է, բայց այն նաև հավասարապես կարևոր է մեր տնտեսությունը»,- նշել է Մաիա Ցքիտիշվիլին: