Վարշավա - Թբիլիսի հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել 171 մարդ
Վարշավա - Թբիլիսի հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել 171 մարդ

Վրաստանի իշխանությունները շարունակում են արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների փուլ առ փուլ վերադարձի գործընթացը: Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, Վարշավա – Թբիլիսի հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել 171 մարդ:

«Ուղևորները բուժզնման են ենթարկվել հենց օդանավակայանում, որից հետո հատուկ ավտոբուսներով տեղափոխվել են կարանտինային տարածքներ, որտեղ նրանք մնալու են 14 օրվա ընթացքում:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում, կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ, էկոնոմիկայի նախարարության, զբոսաշրջության ազգային վարչությունը Վրաստանի մասշտաբով կարանտինային տարածքներ է բացել 96 հյուրանոցում: Այս պահի դրությամբ կարանտինային տարածքներում գտնվում է մոտ 5 600 մարդ»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:

Թողնել մեկնաբանություն