Վարորդական իրավունքի քննության գործնական մասը դառնում է երկու փուլ
Վարորդական իրավունքի քննության գործնական մասը դառնում է երկու փուլ

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու քննության գործնական մասը դառնում է երկու փուլ: Համապատասխան փոփոխությունները մտցվում են «Ճանապարհային երթևեկության մասին» օրենք, որի հեղինակը ներքին գործերի նախարարությունն է:

Ըստ օրինագծի, առաջին փուլը – հատուկ մանյովրներն անցկացվելու են փակ հրապարակում, ինչպես դա իրականացվում է հիմա: Այն հաջողությամբ հանձնելու դեպքում, երկրորդ փուլը կանցկացվիի իրական ճանապարհային երթևեկության պայմաններում, նախապես ընտրված և ներքին գործերի նախարարի կողմից հաստատված երթուղիներով:

ՆԳ նախարարությունը մեկնաբանում է, որ քննություններն իրական ճանապարհային երթեկության պայմաններում հանձնելը ճանապարհային անվտանգության ապահովման կանխարգելիչ գործիքներից մեկն է, որպեսզի նվազեն ավտովթարները: