Վարկեթիլիում, տղամարդն իր երեխաների հետ վիճելուց հետո, նրանց վախեցնելու նպատակով, կրակել է հատակի ուղղությամբ
Վարկեթիլիում, տղամարդն իր երեխաների հետ վիճելուց հետո, նրանց վախեցնելու նպատակով, կրակել է հատակի ուղղությամբ

Ականատես Դավիթ Ցինցքալաձեն, ով Վարկեթելիում գտնվում է դեպքի վայրում, հայտարարում է, որ տղամարդը, ով բնակարանից կրակում է, ոգելից խմիչքի ազդեցության տակ է:

«Մոտ մեկ ժամ առաջ նա կրակեց: Ես զրուցել եմ այդ տղամարդու դստեր հետ: Այդ տղամարդը սթափ վիճակում սովորական մարդ է, շատ լավ է բնութագրվում, սակայն ոգելից խմիչքի ազդեցության տակ դառնում է անկառավարելի: Այսօր ևս տեղի է ունեցել նման դեպք, տանը գտնվում է ընտանիքի երեք անդամ, այդ հարբած տղամարդը և նրա 16 և 23 տարեկան երկու զավակները: Երեխաների հետ ունեցավ կոնֆլիկտ և նրանց վախեցնելու նպատակով, գրացնված զենքով կրակեց հատակի ուղղությամբ և այնուհետև օդում: Հետո նա փակվեց տանը և փորձում է, չհաղորդակցվել արտաքին աշխարհի հետ»,- հայտարարում է ականատեսը:

Նրա խոսքով, ունի տեղեկություն, որ այդ մարդը նախկինում ևս բռնություն է գործել ընտանիքի անդամների նկատմամբ:

«Նրա նկատմամբ կար զսպող հրամանաթուղթ: Հրամանաթղթի ժամանակ նա հանգիստ էր, սակայն երբ փաստաթղթի ժամկետն անցավ, տղամարդը չդիմացավ գայթակղությանը, խմեց և եղավ այն, ինչ եղավ»,- հայտարարում է ականատեսը: