«Վարկեթիլի» մետրոյում տուժածներին այսօր կայցելի առողջապահության նախարարը
«Վարկեթիլի» մետրոյում տուժածներին այսօր կայցելի առողջապահության նախարարը

Թբիլիսիում, «Վարկեթիլի» մետրոկայանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածներին այսօր կայցելի Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Այս մասին Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունում:

Դավիթ Սերգեենկոն սկզբում կայցելի Ինգորողվային կլինի, ուր տեղափոխվել են մի քանի տուժածներ:

«Վարկեթիլի» մետրոյում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է 11 մարդ: