Վարկառուի մահը չի դադարեցնում նրա պարտականությունը վարկային հարաբերություններում. Ֆինանսների նախարարություն
Վարկառուի մահը չի դադարեցնում նրա պարտականությունը վարկային հարաբերություններում. Ֆինանսների նախարարություն

Վրաստանի ֆինանսների նախարարությունը մեկնաբանում է, թե ինչու է վարկերի զրոյացման նախաձեռնության շրջանակներում ներբեռնված տվյալների բազայում տեղեկություն մահացածների վարկային պարտքի մասին:

Նախարարության տեղեկությամբ, բանկային և ֆինանսական հաստատությունների տվյալների բազայում հնարավոր է, լինեն տվյալներ մահացած անձանց վարկային պարտքի մասին, քանի որ վարկառուի մահը չի դադարեցնում նրա պարտականությունը վարկային հարաբերություններում, եթե կողմերը պայմանագրում այլ կերպ համաձայնության չեն եկել:

«Գործող օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձի մահվան դեպքում, նրա ժառանգական գույքի մեջ ներառված են ինչպես կտակարարի գույքային իրավունքները, այնպես էլ պարտականությունները, որոնք նա ուներ մահվան պահին»,- ասվում է ֆինանսների նախարարության կողմից տարածած տեղեկությունում: