Վարկ կստանան բոլորը, ովքեր ունեն այն վճարելու հնարավորություն. Իվանե Մաճավարիանի
Վարկ կստանան բոլորը, ովքեր ունեն այն վճարելու հնարավորություն. Իվանե Մաճավարիանի

Բանկային վարկ կստանան բոլորը, ովքեր ունեն այն վճարելու հնարավորություն,-այս մասին նոր բանկային կարգավորումների կապակցությամբ հայտարարել է, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:

Մաճավարիանիին լրագրողները հարցրել են նաև բանկերի կանխատեսումների մասին, որի համաձայն, ֆիզիկական անձանց համար վարկեր տրամադրելու նոր կարգը, որը գործի է դրվել նոյեմբերի 1-ից, 3 տոկոսով նվազեցնելու է տնտեսական աճը:

Ֆինանսների նախարարի հայտարարությամբ, բացասական ազդեցությունը կանխատեսվել է միայն 0,6 տոկոսի վրա, այն էլ բավականին կարճ ժամկետով:

Նրա խոսքերով, ցանկացած տնտեսական ճգնաժամի հիմքը առատ պարտքերն են:

Նախարարի գնահատմամբ, բանկային համակարգը ամենահզոր ֆինանսական սեկտորն է, որի կայունությանը վտանգ չի սպառնում: