Վարչապետի մամլո ծառայություն - ԶԼՄ-ների էլեկտրոնային փոստին կեղծ փաստաթղթեր ուղարկելը հետապնդել է կառավարությանը վարկաբեկելու նպատակ և եղել է սադրանք
Վարչապետի մամլո ծառայություն - ԶԼՄ-ների էլեկտրոնային փոստին կեղծ փաստաթղթեր ուղարկելը հետապնդել է կառավարությանը վարկաբեկելու նպատակ և եղել է սադրանք

Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը համարում է, որ լրատվամիջոցների էլեկտրոնային փոստին բնապահպանության բարեփոխման մասին կեղծ փաստաթղթեր ուղարկելը հետապնդել է կառավարությանը վարկաբեկելու նպատակ և եղել է սադրանք:

Այս մասին նշված է վարչապետի մամլո ծառայության հայտարարությունում:

«Երեկ, օգոստոսի 19-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչները էլեկտրոնային փոստին ստացել են կեղծ փաստաթուղթ բնապահպանության բարեփոխման մասին:

Ինչպես երևում է, նշված գործողությունը հետապնդել է կառավարությանը վարկաբեկելու նպատակ և եղել է սադրանք, որին տրվել է մի քանի հրատարակություն:

Վարչապետի մամլո ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն է [email protected]: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում, առաջնորդվել միայն նշված հասցեից ստացած տեղեկությամբ»,- հայտարարում է մամլո ծառայությունը:

Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ի երեկոյան, մամուլի ներկայացուցիչներն էլեկտրոնային փոստով ստացան փաստաթուղթ՝ «Բնապահպանության բարեփոխման հայեցակարգը»: Փաստաթուղթն ուղարկվել է [email protected] էլ.փոստի հասցեից: