Վարչապետի հայտարարությունը մեծ պատասխանատվությամբ արված քայլ էր. Քեթևան Ցիխելաշվիլի
Վարչապետի հայտարարությունը մեծ պատասխանատվությամբ արված քայլ էր. Քեթևան Ցիխելաշվիլի

Վարչապետի հայտարարությունը մեծ պատասխանատվությամբ արված քայլ էր, որն ուղղված է բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհներ փնտրելու համար,-այսպես է գնահատել հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանի վարչապետի Ռուսաստանի նամակին, որը Գիորգի Կվիրիկաշվիլին հղել է Ռուսաստանի իշխանություններին:

Ցիխելաշվիլիի խոսքերով, բարդ իրավիճակ է, այս բարդ իրավիճակը Ռուսաստանի պատճառով ստեղծվել է դեռևս 2008 թվականին: Ինչպես նշել է նախարարը հենց այս բարդ իրավիճակի պատճառով սպանվել է Արչիլ Տատունաշվիլին և նրա աճյունը չի հաջողվում վերադառձնել հայրենիք:

 

«Գործի են դրվել բոլոր լծակները, որ կարգավորվեն հիմնախնդիրը: Վարչապետի այս հայտարարությունը հանդիսանում է մեր խաղարարար քաղաքականության հիմնական մասը, որը իր մեջ ներառում է կոնկրետ ազդանշաններ: Վարչապետը անձամբ հայտնել է պատրաստակամություն ներգրավվել Ռուսաստանի հետ բանակցություններին, իհարկե միջազգային գործընկերների մասնակցությամբ»,-հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:

Հիշեցնենք, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մի քանի օր առաջ դիմել է Ռուսաստանի կառավարությանը, համատեղ քայլեր իրականացնելու առաջարկությամբ: