Վարչապետի հանձնարարությամբ, կառավարության տնտեսական թիմը հանդիպել է տոնավաճառների ներկայացուցիչների հետ
Վարչապետի հանձնարարությամբ, կառավարության տնտեսական թիմը հանդիպել է տոնավաճառների ներկայացուցիչների հետ

Երկրում համավարակաբանական իրավիճակից ելնելով, հնարավոր լրացուցիչ կետային սահմանափակումներն ու այս գործընթացում աշխատատեղերի առավելագույն պահպանումն էր կառավարության տնտեսական թիմի և տոնավաճառների ներկայացուցիչների հանդիպման հիմնական թեման: Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, նախարարների կաբինետի անդամները տոնավաճառների ներկայացուցիչներից մանրամասն լսել են, թե ինչ մարտահրավերների առջև են նրանք համավարակի պայմաններում և ինչ տեսակի լրացուցիչ սահմանափակումներ կարող են հաստատվել վարակի տարածումը դանդաղեցնելու համար:

Ֆինանսների նախարար, Իվանե Մաճավարիանին ընդգծել է, որ կարևոր է այնպիսի միջոցառումների մշակում, որոնք մի կողմից կնպաստեն վարակի տարածման կանխարգելմանը, իսկ մյուս կողմից նվազ վնաս կհասցնեն տնտեսությանը:

Քննարկման ժամանակ նշվել է, որ լրացուցիչ կետային սահմանափակումներ հաստատելու հարցում կառավարության հիմնական խնդիրը աշխատատեղերի հնարավորինս պահպանելն է: Հանդիպմանը վերահաստատվել է, որ այս փուլում լիարժեք արգելափակում չի նախատեսվում: