Վարչապետի հանձնարարությամբ, ԱԳ նախարարը ռուս զինվորականների կողմից Մայա Օթինաշվիլուն ձերբակալելու հարցով կհանդիպի դիվանագիտական կորպուսին
Վարչապետի հանձնարարությամբ, ԱԳ նախարարը ռուս զինվորականների կողմից Մայա Օթինաշվիլուն ձերբակալելու հարցով կհանդիպի դիվանագիտական կորպուսին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին հանձնարարել է, հանդիպել միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և մանրամասն տեղեկություն փոխանցել ռուս զինվորականների կողմից Մայա Օթինաշվիլուն ձերբակալելու առնչությամբ:

«Ցանկանում եմ արձագանքել օկուպացման ուժերի կողմից Խուրվալեթի գյուղից երեք անչափահաս երեխաների մոր, Մայա Օթինաշվիլու ձերբակալության փաստին: Մենք դեռևս առավոտյան ենթադրում էինք, որ մի քանի ժամից կպարզվեր նրան ազատ արձակելու հարցը, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել: Համապատասխան գերատեսչությունները շուրջօրյա ռեժիմում կիրառում են իրենց մոտ առկա մեխանիզմները և հաղորդակցության միջոցները՝ անօրեն ձերբակալված մեր քաղաքացուն ազատ արձակելու համար, գործարկվել է թեժ գիծ և տեղեկացված են միջազգային կազմակերպությունները: Ես հանձնարարել են արտաքին գործերի նախարարին, հենց այսօր հանդիպի միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և մանրամասն տեղեկություն փոխանցի նրանց տեղի ունեցածի առնչությամբ: Առավելագույնս պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին վերադառնա իր ընտանիք»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Ռուս զինվորականները օկուպացված գոտու Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղում բնակվող 37-ամյա կնոջը ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: Ցխինվալիից ստացած վերջին տեղեկությամբ, դե ֆակտո Ցխինվալիի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը հայտարարել է, որ անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն դե ֆակտո դատախազությունը սահմանել է 10-օրյա նախնական կալանք: