Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որտեղ նշվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն առայժմ չկա
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որտեղ նշվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն առայժմ չկա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա գլխավորությամբ, տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստում ազգային անվտանգության համատեքստում քննարկվել է երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման ֆոնին ստեղծված իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող ռիսկերին ու մարտահրավերներին:

«Բացի այդ, խորհրդի նիստում նշվել է, որ այսօր երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, սակայն Վրաստանի կառավարությունն առաջին իսկ օրվանից հետևում է կոնկրետ գործողությունների պլանին և որոշումներ է ընդունում իրադարձությունների զարգացման համապատասխան», – ասված է  հայտարարության մեջ: