Վարչապետի և Մայք Պոմպեոյի զրույցը այն բանի ապացույցն է, որ ռազմավարական գործընկերոջ հետ մեզ կապում է բազմակողմ հարաբերություն. Դավիթ Զալկալիանի
Վարչապետի և Մայք Պոմպեոյի զրույցը այն բանի ապացույցն է, որ ռազմավարական գործընկերոջ հետ մեզ կապում է բազմակողմ հարաբերություն. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի վարչապետի և Ամերիկայի Միացյալ  Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև կայացած հեռախոսազրույցը այն բանի ապացույցն է, որ ռազմավարական գործընկերոջ հետ մեզ կապում է բազմակողմ հարաբերություն, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Ինչպես ասել է նախարարը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ամուր կանգնած է Վրաստանի կողքին։

Նրա խոսքով, վարչապետը ԱՄՆ֊ի պետքարտուղարի հետ զրույցում քննարկել է բոլոր կարևոր հարցերը։

Դավիթ  Զալկալիանին նշել է, որ Գիորգի Գախարիան և Մայք Պոմպեոն զրուցել են նաև տնտեսական հարաբերությունների խորացման մասին։