Դավիթ Զալկալիանի. Վարչապետի ելույթում շեշտադրումներ կարվեն տարածաշրջանում մեր դերի վրա, որը վերջին շրջանում տեսանելի է և շատ շոշափելի
Դավիթ Զալկալիանի. Վարչապետի ելույթում շեշտադրումներ կարվեն տարածաշրջանում մեր դերի վրա, որը վերջին շրջանում տեսանելի է և շատ շոշափելի

Վարչապետն իր ելույթում կարևոր ուղերձներ կհղի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների, ինչպես նաև համաճարակի վերաբերյալ, – ասաց փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, կառավարության ղեկավարը կկենտրոնանա նաեւ օկուպացված տարածքներում իրավիճակից բխող մարտահրավերների վրա:

«Բնականաբար, մենք երախտապարտ ենք մեր երկրին մեր միջազգային գործընկերների ցուցաբերած համերաշխության համար, սակայն կարևոր է, որ մենք միասին աշխատենք՝ լուծելու նույն օկուպացված տարածքներում իրավիճակի հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերները: Բացի այդ, էական շեշտը դրվելու է տարածաշրջանում մեր դերի վրա, որը տեսանելի է և շատ շոշափելի վերջին շրջանում: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության և կայունության տարածաշրջան: Այս առումով մեր դերի՝ Հարավային Կովկասում երկարաժաամկետ խաղաղության հաստատկման տեսանկյունից միջնորդության դերի վրա շատ հետաքրքիր և կարևոր շեշտադրումներ կարվեն Վրաստանի վարչապետի ելույթում», – ասաց Դավիթ Զալկալիանին:

Վրաստանի վարչապետը սեպտեմբերի 24-ին խոսքով կդիմի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի մասնակիցներին: