Վարչապետի ապարատի մամլո քարտուղար է նշանակվել Իրակլի Չիքովանին
Վարչապետի ապարատի մամլո քարտուղար է նշանակվել Իրակլի Չիքովանին

Մամուլի և հասարակության հետ կապերի որակի բարելավման համար վարչապետի ապարատում ստեղծվելու է մամլո քարտուղարի պաշտոն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:

Նրա խոսքով, մամլո քարտուղարի պաշտոնը համատեղությամբ զբաղեցնելու է վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիքովանին:

«Սա այն պաշտոնն է, որը կնպաստի վարչության, քաղաքացիների և մամուլի միջև արագ և արդյունավետ հաղորդակցության հաստատմանը»,- նշել է Գախարիան: