Վարչապետը «կովիդ 19»-ի կառավարման մեջ ներգրավված կլինիկաների ղեկավարների հետ քննարկել է հյուրանոցների արդյունավետ օգտագործման և վերակենդանացման մահճակալների հիմնադրամի ռեսուրսի կենտրոնացման հարցը
Վարչապետը «կովիդ 19»-ի կառավարման մեջ ներգրավված կլինիկաների ղեկավարների հետ քննարկել է հյուրանոցների արդյունավետ օգտագործման և վերակենդանացման մահճակալների հիմնադրամի ռեսուրսի կենտրոնացման հարցը

Հաշվի առնելով Վրաստանում համավարակաբանական իրավիճակը, վարչապետ Գիորգի Գախարիան, առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ շարունակում է ինտենսիվ հանդիպումներ ունենալ Covid 19-ի կառավարման մեջ ներգրավված կլինիկաների ղեկավարների հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, կլինիկական հյուրանոցների էլ ավելի արդյունավետ օգտագործման մասում թերապևտիկ տարրերի ամրապնդումը և վերակենդանացման անկողնային ռեսուրսների կենտրոնացումը հիմնական հարցերն էին, որոնք այսօր կառավարության ղեկավարը քննարկել է կլինիկաների ղեկավարների հետ:

Ըստ նրանց, ուշադրության կենտրոնում է եղել կառավարության երկամսյա սահմանափակման ծրագրի շրջանակներում ընթացող ինտենսիվ թեստավորման ծրագիրը, որն իր հերթին հեշտացնում է վարակակիրների արագ հայտնաբերումը, որպեսզի դանդաղեցվի վարակի տարածումը: Մեկ անգամ ևս ընդգծվել է, որ շնչադիմակ կրելը և սոցիալական հեռավարության պաշտպանությունը մնում են կանխարգելիչ կարևորագույն միջոցները:

Միևնույն ժամանակ, ուշադրություն է դարձվել հիվանդանոցային հատվածում գերբնակեցման կանխարգելման կարևորությանը, որպեսզի մարդիկ, ովքեր առաջին հերթին հատուկ բուժման կարիք ունեն, դուրս չմնան կլինիկաներից:

Կլինիկաների ղեկավարները նշել են, որ նախորդ հանդիպումների ժամանակ հայտարարված ծրագրի համաձայն, ազատվել են լրացուցիչ մահճակալներ, ինչպես թերապիայի, այնպես էլ վերակենդանացման ուղղությամբ և նրանք ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ: Նշվել է, որ կարևոր է հոսպիտալացնել միայն ծանր դեպքերը, իսկ թեթև դեպքերի բուժումը շարունակվի տնային պայմաններում, ընտանեկան բժշկի հետ ակտիվ հաղորդակցությամբ, կամ կլինիկական-հյուրանոցներում, որոնք նույնպես գտնվում են հիվանդանոցների վերահսկողության տակ: Հանդիպմանը նշվել է, որ առողջապահության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ փուլ առ փուլ լուվել է և թթվածնի խտանյութերի մատակարարման հետաձգումներ չկան: Ասվել է նաև, որ այս փուլում ավելի արդյունավետ են լուծվում նյութատեխնիկական ապահովման խնդիրները, ինչը արդյունք է կառավարության և մասնավոր հատվածի սերտ և ակտիվ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև վարակի երկրորդ ալիքին պատրաստվելու ուղղությամբ կատարված աշխատանքների:

Կլինիկաների ղեկավարների գնահատմամբ, այս փուլում Վրաստանը կազմակերպվածությամբ և արդյունավետ կառավարմամբ չի զիջում եվրոպական առաջատար երկրներին: Կառավարության ղեկավարը ընդգծել է հիվանդանոցային ոլորտում կենտրոնացման բարձր մակարդակը, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ չնայած երկրում առկա համավարակաբանական ծանր վիճակին, իրավիճակը կառավարելի է և վերահսկելի: Այս պահին երկրի ողջ տարածքում բուժվում է 27 հազար ակտիվ վարակված: Բժիշկները ասում են, որ այս պահին հատուկ ուշադրություն է դարձվում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների կառավարմանը:

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին և միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի պետ Ալեքսանդր Խոջեվանիշվիլին: