Վարչապետը կոչ է անում ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, բարձր համավարակաբանական ռիսկի շրջաններում գտնվելու դեպքում, ձեռնպահ մնալ աշխատանքի ներկայանալուց
Վարչապետը կոչ է անում ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, բարձր համավարակաբանական ռիսկի շրջաններում գտնվելու դեպքում, ձեռնպահ մնալ աշխատանքի ներկայանալուց

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է անում ուսուցիչներին և ուսումնական հաստատությունների աշխատակիցներին , օգոստոսի 15-ից Աջարիայում կամ այլ համավարակաբանական բարձր ռիսկ ունեցող տարածաշրջաններում գտնվելու դեպքում, ձեռնպահ մնալ աշխատանքի ներկայանալուց:

«Ես կցանկանայի կոչ անել բոլոր այն մարդկանց, առաջին հերթին ուսուցիչներին կամ ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էին Աջարիայում կամ այլ համավարակաբանական ռիսկեր ունեցող տարածաշրջաններում, երկու շաբաթով ձեռնպահ մնան աշխատանքի ներկայանալուց և այդ մասին տեղյակ պահեն համապատասխան գերատեսչություններին»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Թողնել մեկնաբանություն