Վարչապետը և ներքին գործերի նախարարը Ծալենջիխայում բացել են ոստիկանության նոր շենքը
Վարչապետը և ներքին գործերի նախարարը Ծալենջիխայում բացել են ոստիկանության նոր շենքը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին բացել են Ծալենջիխայի ոստիկանության բաժանմունքի նոր շենքը:

Վարչապետի մամուլի ծառայության տեղեկությամբ, կառավարության ղեկավարը և ներքին գործերի նախարարը շրջել են նոր շենքով, որը կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան:

Շենքը նախատեսված է 65 աշխատողների համար և բացի քննիչների և դետեկտիվների աշխատանքային տարածքից, ունի հարցաքննության / նույնականացման, զենքի և ապացույցների սենյակներ: Շենքը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար:

Ներքին գործերի նախարարության ոստիկանական ենթակառուցվածքների նորացման շրջանակներում, ոստիկանների աշխատանքային միջավայրը բարելավելու և քաղաքացիներին ոստիկանական արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով, վերջին տարիներին երկրի տարածքում կառուցվել է մոտ 70 նոր շենք: