Վարչապետը դիվանագետներին շնորհավորում է մասնագիտական օրվա առթիվ
Վարչապետը դիվանագետներին շնորհավորում է մասնագիտական օրվա առթիվ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիվանագետներին շնորհավորում է դիվանագիտական օրվա կապակցությամբ:

«Վրաստանի բոլոր դիվանագետներին շնորհավորում եմ դիվանագետի օրվա առթիվ:

Հենց վրացական դիվանագիտության մեծ վաստակն է այն, որ մեր երկիրը արժանիորեն կերտում է ճանապարհ արդի՝ մի կողմից մարտահրավերներով և, մյուս կողմից՝ հնարավորություններով լի աշխարհում:

Արտաքին գերատեսչության յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի մեծ առաքելություն միջազգային ասպարեզում՝ երկրի շահերի պաշտպանության և երկկողմ և բազմակողմ հարաբերություններ վարելու գործընթացում:

Շնորհակալություն եմ հայտնում ձեր ոգեշնչման, հայրենասիրության և անձնուրացության համար:

Մենք գնահատում ենք ձեր ջանքերը, վաստակը և ջանասիրությունը: Մաղթում եմ մեծ հաղթանակներ՝ ի բարօրության Վրաստանի»,- նշված է վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նոյեմբերի 3-ին նշվում է վրացական դիվանագիտության օրը: