Վարչապետը աշխատանքային հանդիպում է անցկացրել տնտեսական թիմի հետ՝ քաղաքացիների սոցիալական օգնության և մասնավոր հատվածի աջակցությանն ուղղված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ
Վարչապետը աշխատանքային հանդիպում է անցկացրել տնտեսական թիմի հետ՝ քաղաքացիների սոցիալական օգնության և մասնավոր հատվածի աջակցությանն ուղղված լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ

Վրաստանի կառավարությունը շարունակում է ինտենսիվ աշխատել սոցիալական օգնության և մասնավոր սեկտորի աջակցության միջոցառումների փաթեթի վրա՝ կորոնավիրուսի գլոբալ համաճարակի երկրորդ ալիքի և տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել կառավարության տնտեսական թիմի և առողջապահության նախարարի հետ:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, ընդգծվել է օժանդակության նպատակայինության անհրաժեշտությունը, և այդ կապակցությամբ նշվել է, որ վերջին օրերին կառավարության տնտեսական թիմը ակտիվ հանդիպումներ է ունենում մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ սերտ հաղորդակցվելով, գալիք միջոցառումները պլանավորելու համար, որի մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին:

Նշվել է նաև, որ կառավարության կարևոր խնդիրն է կետային սահմանափակումները, որոնք առաջիկայում կխստանան և կընդլայնվեն, լինեն որքան հնարավոր է հավասարակշռված՝ հաշվի առնելով նրանց շահերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էկոնոմիկայի ներկա միտումները և երկրում ստեղծված բարդ համաճարակային իրավիճակը:

Մեկ անգամ ևս շեշտվել է, որ կառավարության հիմնական խնդիրներն են ինչպես վարակի աճի դանդաղեցումը և քաղաքացիների առողջության մասին հոգ տանելը, այնպես էլ՝ աշխատատեղերի պահպանումը, տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:

Ինտենսիվ հանդիպումների ընթացքում կառավարության ղեկավարը բիզնեսի ներկայացուցիչներից տեղեկատվություն է ստանում իրենց առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ, և այդ հաղորդակցությունը ակտիվորեն շարունակվում է:

Բացի այդ, կառավարությունն ակտիվորեն աշխատում է քաղաքացիների համար նպատակային սոցիալական աջակցության փաթեթի վրա, և շուտով կհայտարարվեն նաև այն քայլերի մասին, որոնք կառավարությունը կձեռնարկի կորոնավիրուսի երկրորդ ալիքի պայմաններում:

Թողնել մեկնաբանություն