Վարակման չորս նոր դեպքը, որոնց աղբյուրը հայտնի չէ, շատ տագնապալի է, սա փաստորեն չորս նոր կլաստեր է. Գիորգի Գախարիա
Վարակման չորս նոր դեպքը, որոնց աղբյուրը հայտնի չէ, շատ տագնապալի է, սա փաստորեն չորս նոր կլաստեր է. Գիորգի Գախարիա

Չափազանց տագնապալի է այն փաստը, որ կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպքերից չորսի վարակման աղբյուրը այս պահին հայտնի չէ,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:

Նրա խոսքով, նշված չորս դեպքից երեքը Թբիլիսիում է:

«Այսօր,  հունիսի 11-ին մենք ունենք վարակման 6 նոր դեպք: Առաջին հայացքից սա շատ չէ, սակայն առանձնահատուկ տագնապալի է այն փաստը, որ այս վեց նոր դեպքերից չորսի վարակման աղբյուրը այս պահին անհայտ է: Այս չորս նոր դեպքից երեքը Թբիլիսիում է: Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ չնայած մենք բացել ենք տնտեսությունը, մենք կայացրել ենք որոշումներ, որոնց համաձայն մեր քաղաքացիներին հնարավորություն է տրվում ապրել ավելի քիչ սահմանափակումներով, չպետք է մոռանանք, և չունենանք պատրանք, որ վարակը պարտված է»,- ասել է վարչապետը:

Ինչպես նշել է վարչապետը, փաստորեն դա չորս նոր կլաստեր է: