Վարակի հետ հարմարվելու և նրա կառավարման փուլը յուրաքանչյուրիցս պահանջում է մեծ պատասխանատվություն, բոլորս պետք է հոգ տանենք միմյանց նկատմամբ և պաշտպանենք կանոնները. Գիորգի Գախարիա
Վարակի հետ հարմարվելու և նրա կառավարման փուլը յուրաքանչյուրիցս պահանջում է մեծ պատասխանատվություն, բոլորս պետք է հոգ տանենք միմյանց նկատմամբ և պաշտպանենք կանոնները. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճ, ուստի բոլոր քաղաքացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերեն, հետևեն հանձնարարականներին, որոնցից ամենակարևորը շնչադիմակ կրելն է, սոցիալական հեռավարությունը և հիգիենայի նորմերի պահպանումը:

«Ինչ վերաբերում է վարակի հետագա զարգացմանը, ինչպես գիտեք, երեկ, վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է ևս մեկ նոր հակառեկորդ՝ ավելի քան 400 000 նոր վարակված մարդ, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվն արդեն գերազանցել է 41 միլիոնը: Եվրոպայի երկրներում նույնպես արձանագրվել են հակառեկորդներ, վարակման թվի զգալի աճ ունենք նաև Վրաստանում:

Բոլորս պետք է հասկանանք, որ հարմարվելու և կառավարման այն փուլը, որում այսօր գտնվում ենք, մեզանից յուրաքանչյուրից ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում: Ինչպես գիտեք, բոլորին հայտնի է, թե որքանով է արդյունավետ շնչադիմակ կրելը: Այսօր մենք զրուցել ենք համավարակաբանների հետ: Եթե ​​մեր քաղաքացիների 90 տոկոսը շնչադիմակ կրի, ապա վարակի տարածումը կկրճատվի 70 տոկոսով: Բազմիցս ասել ենք և կրկնում ենք, որ գլոբալ համավարակի դեմ ավելի արդյունավետ գործիք դեռ չեն հորինել, ինչպիսիք են շնչադիմակ կրելը, սոցիալական հեռավարության պահպանումը ու հիգիենան: Հետևաբար, մենք բոլորս պետք է հոգ տանենք միմյանց մասին և հետևենք հանձնարարականներին, հակառակ դեպքում վարակի տարածման աճը կլինի արագ և ավելի մեծ վնաս կհասցնի ինչպես մեր տնտեսությանը, այնպես էլ մեր քաղաքացիներին: Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին, ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերենք, առաջին հերթին հոգ տանենք տարեցների մասին, քանի որ նրանք առաջին հերթին գտնվում են ռիսկ խմբում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: