vali.ge բազային ավելացվել է ևս յոթ ֆինանսական կազմակերպության տվյալներ
vali.ge բազային ավելացվել է ևս յոթ ֆինանսական կազմակերպության տվյալներ

Հիմնախնդրային պարտքերի զրոյացման համար հատուկ ստեղծված vali.ge կայք էջում կրկին թարմացվել են տվյալները: Դեկտեմբերի 17-ին միասնական բազային ավելացել է ևս 7 ֆինանսական կազմակերպության տվյալներ:

Վրաստանի ֆինանսների նախարարության լրատվությամբ, vali.ge-ում ավելացվել են հետևյալ ֆինանսական կազմակերպությունների տվյալները.

ՍՊԸ «Կրեդիտ Էքսպերտ Ջորջիա» (վարկ տվող միավորները. Wandoo.ge, Netcredit.ge, Moneza.ge, Credium.ge)

ՍՊԸ «Գրանատ կապիտալ» (վարկ տվող միավորները. Netcredit.ge, Moneza.ge)

ՍՊԸ « Գրանատ ինվեստմենտ» (վարկ տվող միավորը. Vivus.ge)

ՍՊԸ «Հիմնախնդրային ակտիվների բյուրո» (վարկ տվող միավորները. Vivus.ge, Amica.ge, Moneybus.ge, Wincredit.ge, Moneyman.ge, Mycredit.ge, Netcredit.ge, Moneza.ge, Crediton.ge, Lendo.ge, Mamy.ge, Ipuli.ge, Okcredit.ge, Credium.ge, Solva.ge)

ՍՊԸ «Ֆինանսական բյուրո» (վարկ տվող միավորները. Moneza.ge, Mycredit.ge, Netcredit.ge, Vivus.ge)

ՍՊԸ «Ֆինանսական մոնիտորինգի բյուրո» (վարկ տվող միավորը. Vivus.ge)

ՍՊԸ «Ֆինանսական սեկտոր» (վարկ տվող միավորը. Ccloan.ge)

«Հատկանշական է, որ կոլեկտորների, այսպես կոչված հանող ընկերությունների դեպքում, պարտքերը հնարավոր է գնված լինեն այլ ֆինանսական ինստիտուտից, օրինակ՝ բանկ, միկրոֆինանս կազմակերպություն, օնլայն վարկերի կազմակերպություն և այլն»,-նշել են ֆինանսների նախարարությունում:

Գերատեսչության լրատվությամբ, այս պահի դրությամբ կայք էջում տեղադրված է 552 483 հազար մարդու 1 154 414 պարտքային գրառման մասին լրատվություն, իսկ ընդհանուր պարտքը կազմում է 3,682,200,002 լարի:

Կայք էջում փակցված է 19 ֆինանսական կազմակերպությունից գնված վարկերը.

Բանկեր.

  • Սաքարթվելոս բանկ
  • Թիբիսի բանկ
  • Լիբերթի բանկ
  • Սիլք Րոուդ բանկ
  • Իշբանկ
  • Վիթիբի բանկ Ջորջիա
  • Բազիսբանկ
  • Տերաբանկ
  • Կրեդո բանկ

Ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններ.

  • ՍՊԸ «միկրոֆինանսական կազմակերպություն Լենդո» (վարկ տվող միավորները. lendo.ge, pino.ge, banko.ge)
  • ՍՊԸ «Էմ.կոլեկտոր» (վարկ տվող միավոր. sohocredit.ge)
  • ՍՊԸ «Կրեդիտ Էքսպերտ Ջորջիա» (վարկ տվող միավորները. Wandoo.ge, Netcredit.ge, Moneza.ge, Credium.ge)
  • ՍՊԸ «Գրանատ կապիտալ» (վարկ տվող միավորները. Netcredit.ge, Moneza.ge)
  • ՍՊԸ « Գրանատ ինվեստմենտ» (վարկ տվող միավորը. Vivus.ge)
  • ՍՊԸ «Հիմնախնդրային ակտիվների բյուրո» (վարկ տվող միավորները. Vivus.ge, Amica.ge, Moneybus.ge, Wincredit.ge, Moneyman.ge, Mycredit.ge, Netcredit.ge, Moneza.ge, Crediton.ge, Lendo.ge, Mamy.ge, Ipuli.ge, Okcredit.ge, Credium.ge, Solva.ge)
  • ՍՊԸ «Ֆինանսական բյուրո» (վարկ տվող միավորները. Moneza.ge, Mycredit.ge, Netcredit.ge, Vivus.ge)
  •  

    ՍՊԸ «Ֆինանսական մոնիտորինգի բյուրո» (վարկ տվող միավորը. Vivus.ge)

  •  

    ՍՊԸ «Ֆինանսական սեկտոր» (վարկ տվող միավորը. Ccloan.ge)

     

Կայք էջում սեփական տվյալները ստուգելու համար հարկավոր է անցնել երեք փուլ.

  • Մուտքագրել վարկառուի անձնական համարը
  • Ծննդյան թիվը
  • Անվտանգության նկատառումից ելնելով սեղմել «ես ռոբոտ չեմ» կոճակը

Կայք էջում տեղադրված լրատվությունը փոխանցվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից: Այն դեպքում, եթե ֆիզիկական անձը սեփական տվյալները չի հայտնաբերի կայք էջում տեղադրված տվյալներում, պետք է անձամբ դիմի վարկ տվող կազմակերպությանը:

«Զուգահեռաբար ռեժիմում, ընթանում է այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխանցված լրատվության մշակում, որից հետո այդ տվյալները ևս կհրապարակվեն կայք էջին»,-ասում են ֆինանսների նախարարությունում: