«Վալենսիայի» հետ ունենալու ենք բարդ հանդիպում. Մասիմիլիանո Ալեգրի
«Վալենսիայի» հետ ունենալու ենք բարդ հանդիպում. Մասիմիլիանո Ալեգրի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մինչ «Վալենսիա»-ի հետ հանդիպումը անց է կացրել մամլո ասուլիս:

Իտալացի մասնագետի հայտարարությամբ, հանդիպումը լինելու է բարդ, քանզի մրցակիցը հզոր է:

Ալեգրին չի բացահայտել թիմի կազմը, սակայն այնուամենայնիվ բացել է մի քանի խաղաքարտ:

«Իհարկ է մենք համարվում ենք ֆավորիտներ, սակայն դրան չպետք է ուշադրություն դարձնենք: Մեզ հարկավոր է հանգիստ ընթանալ առաջ: Մեր հիմնական նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է, սակայն չեմպիոնների գավաթը անսովոր մրցաշար , հնարավոր է մեկ պահը փոխի ամեն ինչ: Առաջին հերթին այս պահին պետք է մտածենք Վալենսիայի հետ հանդիպման մասին: Մեր մրցակիցը հզոր է և խաղում է լավագույն խաղադաշտում: Ասեմ, որ Դիբալան իրեն լավ է զգում և թիմի ֆիզիկական պատրաստությունը լավ վիճակում է»,-նշել է Ալեգրին:

Հիշեցնենք, «Վալենսիա» – «Յուվենտուս» հանդիպումը Թբիլիսիի ժամանակով սկսվելու է 23:00-ին: